
Ուկրաինայի նոր դեսպանը ջանք չի խնայել գովաբանելու Ադրբեջանին եւ հայտնել է «տրանսպորտային միջանցքի» կարեւորության մասին
Բաքվում Ուկրաինայի նոր դեսպան Յուրի Գուսեւը հրապարակել է գովաբանական հոդված Ադրբեջանի հասցեին։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, ի պատիվ Ուկրաինայի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-րդ տարեդարձի, դեսպանը, հարաբերությունները որակելով ռազմավարական, սկսել է պատմական էքսկուրսից՝ ասելով, որ «դիվանագիտական հարաբերություններն ունեն խոր պատմական արմատներ եւ գնում են մինչեւ 1918թ.», եւ այդ ժամանակվանից երկու ժողովուրդները «միշտ աջակցել են միմյանց»։ Դեսպանը թվարկել է Ուկրաինայի ներկայացուցիչների
[...]