Հայերն ու ադրբեջանցիներն այլ երկրներում իրար հետ ընկերություն էլ են անում։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Շատ երկրներում՝ Վրաստանում, Ռուսաստանում հայերն ու ադրբեջանցիները, եթե այլ բան չկա այդ պահին, նաև իրար հետ ընկերություն են անում, և ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Ի վերջո, Հայաստանն ու Ադրբեջանը հնարավոր չէ տեղափոխել էստեղից, և մենք, այո, ուզում ենք առնվազն ոչ կոնֆլիկտային հարաբերություններ ունենալ մեր հարևանների հետ։ Սովորական ժողովուրդը, և հայ, և ադրբեջանցի, ուզում է մեկ բան, այլ բան է, որ այդ ժողովուրդների պետությունները ժողովրդին այլ բան են ներարկում, որն ազդում է։ Եթե պետության կողմից դա չարվի, ինչը մենք ուզում ենք, ապա ժողովուրդը շատ հանգիստ ընդունելու է այդ փաստը»,-ասաց Թորոսյանը։
Հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Թորոսյանը Բաքու տուրիստական այցով կգնա, նա պատասխանել է․ «Այո, եթե իրավիճակն այնքան բարենպաստ լինի, որ դա հնարավոր լինի, իհարկե, կգնայի, իրենց էլ կընդունեինք մեր մոտ»։
Խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրումից, նա նշեց նաև, որ դրանից հետ հնարավոր են նաև դիվանագիտական հարաբերություններ․ «ՀՀ-ն և Ադրբեջանը կբացեն դեսպանատներ փաստաթղթի ստորագրումից հետո, ինչո՞ւ չպիտի բացվեն»։