Մերձավանի գյուղապետի տան ուղղությամբ կրակոցների դեպքով հետապնդվում է 9 անձ, կա 3 ձերբակալված

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ Նախաքննությունը շարունակվում:

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ի գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել  Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի  տան ուղղությամբ։ Կա 1 զոհ, 1 վիրավոր։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանություն) 1-ին մասով, 335-րդ հոդվածով (Ապօրինի հրազեն պահել) և 297-րդ հոդվածի (Զենքի գործադրմամբ խուլիգանություն) 3-րդ մասով, 44-155-րդ (Սպանության փորձ) հոդվածի 1-ին մասով:

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *