Գոռ Խաչատրյանը և Մարի Ղազարյանը՝ հրաձգության երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ

Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ էին մեր երիտասարդ հրաձիգները։

10մ վազող թիրախ մրցաձևի երիտասարդ տղաների պայքարում բրոնզե մեդալակիր դարձավ Գոռ Խաչատրյանը։ Մեր մարզիկը 567 միավոր արդյունքով առաջին հորիզոնականով անցավ կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում Խաչատրյանը 2:6 հաշվով պարտվեց, իսկ արդեն բրոնզե եզրափակչում 6:3 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցչին։

Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյանը 519 միավոր արդյունքով, 4-րդ տեղով դուրս եկավ կիսաեզրափակիչ և բարելավելով արդյունքը կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին։

Ղազարյանը կիսաեզրափակչում 6:8 հաշվով պարտվեց ,իսկ բրոնզե մեդալի համար եզրափակչում 7:5 հաշվով հաղթեց ուկրաինացի մրցակցին։

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *