Հայաստանում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Սարավան-«Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է:

Սյունիքի մարզում, Դիլիջան քաղաքում, Արագածի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածին և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է:

Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *