Մյուռոնօրհնության արարողությունը տեղի կունենա Սուրբ Տրդատի բաց խորանում․ Վեհափառը նիստ է գումարել

Օգոստոսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռում գումարվեց Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության արարողությունների շրջանակներում ստեղծված Համակարգող հանձնախմբի հերթական նիստը։
 

Հիշյալ արարողությունների աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով Նորին Սրբության տնօրինությամբ տակավին նախորդ տարվանից ստեղծվել է Համակարգող հանձնախումբ, որն ատենապետում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Համակարգող հանձնախմբի շրջանակներում գործում են 5 ենթահանձնախմբեր` Արարողակարգային, Ծիսական, Տեղեկատվական, Տեխնիկական ապահովման, Հրատարակությունների և միջոցառումների կազմակերպման, որոնք նախապես կազմված գործողությունների ծրագրով իրականացնում են սեպտեմբերյան միջոցառումների համապատասխան կազմակերպչական աշխատանքները:
 

Համակարգող հանձնախմբի կողմից կազմվել է

արարողությունների ծրագիրը, ըստ որի՝ հիմնական արարողությունները տեղի են ունենալու հետևյալ ժամանակացույցով.

1. Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին, Մյուռոնօրհնության արարողություն Սուրբ Տրդատի բաց խորանում։

2. Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին, Մայր Տաճարի վերաօծման արարողություն:

Հիմնական միջոցառումները լայնորեն կլուսաբանվեն թե՛ տեղական և թե՛ միջազգային լրատվամիջոցների կողմից: Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնեքի արարողությունները հեռարձակվելու են ուղիղ եթերով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *