Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․
«Սիրելի՛ երևանցիներ եւ մայրաքաղաքի հյուրեր,
դեկտեմբերի 8-ին, ժամը՝ 20։00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությունը։
Երևանի մետրոպոլիտենն այդ օրը աշխատելու է մինչև գիշերվա 01:00»։