«Ազգային առաջընթաց» կուսակցությունը խզել է Հայկ Մարությանի հետ դաշինքը

ArmLur.am-ի տեղեկություններով՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը խզել է Հայկ Մարությանի հետ դաշինքը:

Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը 2023թ-ի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցեց «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով, սակայն, մանդատից զրկվելուց հետո, իր կուսակցությունը ստեղծեց «Նոր ուժ»-ը:

«Ազգային առաջընթաց»-ի ղեկավար Հայկ Գրիգորյանը հայտնեց, որ արդեն քանի ամիս է՝ խզել են դաշինքը Հայկ Մարությանի հետ:

Պատճառը քաղաքական տարաձայնություններն են՝ թե՛ ավագանիում գործունեությամ, թե՛ այլ հարցերի շուրջ, այդ թվում՝ տրանսպորտի թանկացման դեմ նախաձեռնած Հայկ Մարությանի ստորագրահավաքի մասով կան անհամաձայնություններ:

Քրիստինա Մուշեղյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *