««Զինվորին ջուր չտալու» կեղտոտ ստերը հիմա էլ Վարդենիսի մասին են տարածում». Նաիրի Հոխիկյան

««Զինվորին ջուր չտալու» կեղտոտ ստերը հիմա էլ Վարդենիսի մասին են տարածում». Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Օրերս մի ծանոթ մարդ դժգոհում էր, թե զինվորներին Վարդենիսում լավ չեն վերաբերվում, էնտեղ ցուրտ է, և այլն․․․
Հարցրի՝ իսկ չի՞ եղել, որ ջուր ուզեն զինվորները, տեղացիները չտան։
Ասաց՝ դա էլ է լսել։
Հարցրի՝ ինքդ տեսե՞լ ես այդ ամենը։
Ասաց՝ լսել է, ուրիշներն են ասել․․․
Ասացի ՝ սկսվեց Արցախի պատմությունը․․․
2000-ականներին նույն քարոզչությունը Արցախի առումով էր։ Վստահաբար հիշում եք, թե ինչպես էին կոնկրետ մարդիկ կոնկրետ քարոզչական կենտրոններից տարածում Արցախի ու Արցախցիների մասին ամենակեղտոտ ստեր։
Հիմա նույն կենտրոններից, իսկ ավելի կոնկրետ՝ Սորոսի դրամաշնորհներից որոշ սնվողներ տարածում են Վարդենիսի մասին։
Իսկ իրականում՝ Վարդենիսը մեր հայրենիքի հնագույն մի մասն է, որը հիմնել է Հայկ Նահապետի կոռ Գեղամը, ում անվան պատվին էլ հարյուրավոր տարիներ այդ բնակավայրը կոչվել է Գեղամաբակ, և միայն 1960-ականների վերջից է ստացել Վարդենիս անունը։
Վարդենիսցիներն էլ շատ կարգին, պատվով հայեր են, որոնք լավ գիտեն ինչպես հայրենիքի, այնպես էլ հայրենակիցների արժեքը։ Ով կբամբասի Վարդենիսցիների մասին, առանց մեկ վայրկյան տատանվելու, թքեք ճակատին»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *