ԵՄ անդամակցության պահանջով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը հաջորդ շաբաթ կներկայացվի խորհրդարան։ Այս մասին ArmLur․am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը։
Վերջինս ArmLur․am-ի հետ զրույցում հայտնեց, որ ԿԸՀ-ն ստուգել է հավաքված ստորագրությունները, որի արդյունքում 50 հազար վավեր ստորագրություն արդեն ունեն։
Հաջորդ շաբաթվա սկիզբ արտախորհրդարանական ընդդիմությունը նախաձեռնությունը կներկայացնի խորհրդարան, որպեսզի Հայաստանում ԵՄ անդամակցության պահանջով ստորագրահավաք անցկացվի։
Եթե ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու արևմտամետ ուժերի նախագիծը հասնի ԱԺ ու մերժվի, ապա երկրորդ փուլով նախագիծը կդրվի հանրաքվեի, բայց այս անգամ արդեն 60 օրում պետք է 300 հազար քաղաքացի ստորագրի:
Ստորագրահավաքի նախաձեռնողները նշում են, որ այդ դեպքում պատրաստ են 300 հազար ստորագրություն հավաքել։
Քրիստինա Մուշեղյան