Փրկչի Խաչափայտի մասունքը Գյումրի կտարվի
Դեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ տեղի կունենա Շիրակի թեմի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը:
Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից Գյումրի կտարվի Փրկչի Խաչափայտի մասունքը։
Մասունքը հավատացյալների երկրպագության համար եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։