Մենք տեսնում ենք, որ Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին է հանդես գալիս․ Փաշինյան

Մենք տեսնում ենք, որ Թուրքիան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին է հանդես գալիս։ Այս մասին թուրք լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը․

« Այո, մենք հասկանում ենք նաև զգայունությունները և առանձնահատկությունները, որոնք կան Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում: Դա հնարավոր չէ ժխտել, բայց մյուս կողմից արդեն ասացի, որ մենք ունենք պրոցեսներ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում։ Եվ ես նոր մտածեցի, որ այն առաջին յոթ րոպեում, երբ նշում էի Հայաստան-Թուրքիա հարաբերություններում իրադարձությունները, ես բաներ բաց թողեցի, որ կարող էի լրացնել՝ հասնել 10, 11, 12, 15 րոպեի։ Ընդհուպ, որ հիմա արդեն երկու տարի անընդմեջ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական խորհրդաժողովին։ Ավերիչ երկրաշարժից հետո Արտաքին գործերի նախարարի այց տեղի ունեցավ Թուրքիայի աղետի գոտի, մենք հումանիտար աջակցություն ուղարկեցինք, լավ է, որ հումանիտար աջակցություն ուղարկեցինք, վատ է, որ նման ողբերգական իրադարձությունների հանգամանքով և բերումով։

Ինչպես Դուք նշեցիք, ինչո՞ւ է Թուրքիան Միացյալ Նահանգների հետ քննարկում նաև Հարավային Կովկասի խնդիրները, որովհետև մեր ընկալումն այն է, որ Թուրքիան, համենայնդեպս ուղերձներն այդպիսին են, Հարավային Կովկասում կայունության օգտին է հանդես գալիս Թուրքիան։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան և՛ նախագահի, և՛ Արտաքին գործերի նախարարի մակարդակով հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման օգտին։ Եվ եթե մենք ճիշտ ենք ընկալում այս ուղերձները, առնվազն կամ մենք ընկալում ենք գուցե թե սա նշանակում է նաև որոշակի բալանս Հարավային Կովկասում Թուրքիայի ունեցած հարաբերությունների կամ գուցե մենք սխալ ենք ընկալում: Բայց մյուս կողմից ցանկացած ջանք, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, իհարկե օգտակար կլինի»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *