67 տարեկանում մահացել է ԽՍՀՄ չեմպիոն Խորեն Ինջյանը

67 տարեկանում կյանքից հեռացել է բռնցքամարտի ծանր քաշային կարգում ԽՍՀՄ չեմպիոն, գերծանր քաշային կարգում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի միջազգային կարգի վարպետ Խորեն Ինջյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Խորեն Ինջյանը ծնվել է 1957 թ. հուլիսի 11–ին Երևանում:

Մարզական կարիերայում նա առավել նշանակալի հաջողությունների է հասել 1979 թվականին։ Այդ տարվա մայիսին ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որտեղ հասնելով կիսաեզրափակիչ՝ դարձել է բրոնզե մեդալակիր։

1979–ին նա նաև դարձել է ԽՍՀՄ առաջնության հաղթող և ԽՍՀՄ ժողովուրդների VII սպարտակիադայի ոսկե մեդալակիր: Նույն տարում ԱՄՆ-ում մասնակցել է աշխարհի գավաթի առաջին խաղարկությանը և հասել եզրափակիչ, որտեղ պարտվել է ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Թոնի Թաբսին՝ արժանանալով արծաթե մեդալի:

1990 թվականից Ինջյանը ապրել է Լոս Անջելեսում։ 1995–1997 թթ. հանդես է եկել պրոֆեսիոնալ ռինգում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *