Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ազգությամբ հայ բլոգեր Արթուր Մաշուրյանին։ Նա կրակ է բացել Վենևսկայա փողոցի գիշերային ժամանցի վայրերից մեկի մոտ:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մայրաքաղաքային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, երիտասարդը կոնֆլիկտ է ունեցել պահակի հետ, որից հետո հրազենից կրակոցներ են հնչել։
Պարզվել է, որ ձերբակալվածը բլոգեր Արթուր Մաշուրյանն է, Instagram-ում նա գրեթե 60 հազար հետևորդ ունի: