Հարձակվում են տանկերով, օգտագործում տարբեր տեխնիկա. Ուկրաինայի ԶՈՒ-ն Կուրսկում փորձում է ճեղքել ռուսական սահմանը

Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում նոր վայրում փորձում են ճեղքել ռուսական սահմանը. հայտնում է z-channels-ը։

Ուկրաինացիները հարձակվում են տանկերով և զրահատեխնիկայով, ինչպես նաև օգտագործում են ինժեներական տեխնիկա Մեդվեժիե գյուղի և Գլուշկովսկի շրջանի Նովի Պուտ բնակավայրի տարածքում։ Ուկրաինայի զինված ուժերի կոնկրետ հաջողությունների կամ անհաջողությունների մասին դեռ ոչինչ պարզ չէ։ Հաղորդվում է, որ ռուսները զանգվածային հարվածներ են հասցնում։

Ավելի վաղ Ալաուդինովը հայտնել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը Կուրսկի շրջանում «վերագրավել են» մի քանի բնակավայրեր:

Ախմատի հատուկ նշանակության ջոկատի հրամանատարն ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը «շատ ծանր կորուստներ» են կրում Կորենևսկու ուղղությամբ։

Տեսանյութը՝ այստեղ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *