Միացյալ Նահանգներ անօրինական կերպով 21 միլիոն մարդ է եկել, նրանց թվում կան մարդասպաններ, բռնաբարողներ և թմրավաճառներ:Այս մասին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք մարդկանց են սպանում։ Իսկ սահմանային անվտանգության մեր թիմն այս պահին մեծ աշխատանք է կատարում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Աղբյուրները, որոնք ծանոթ են Թրամփի զանգվածային արտաքսման խոստումների կատարմանը, հայտնել են, որ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության տեղական գրասենյակներին ամբողջ երկրում հանձնարարվել է ուժեղացնել իրենց կանոնավոր գործողությունները՝ ավելի շատ ներգաղթյալներ ձերբակալելու համար: Ըստ նրանց՝ այս գործողություններին կարող են ներգրավվել այլ գերատեսչությունների դաշնային իրավապահ մարմինների աշխատակիցներ: