Այն, որ իշխանությունը տնային կալանքը որպես պատժի միջոց է կիրառում, սրանց օրոք, որևէ կասկած չի առաջացնում ո´չ երկրի ներսում, ո´չ էլ դրսում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ովքեր թիրախավորվում են իշխանության կողմից կա´մ կալանավորվում են, կա´մ տնային կալանքի տարվում, դեռ չեմ խոսում բարձր գրավի կամ վարչական վերահսկողության մասին, որոնք յուրաքանչյուրն իր մեջ ազատության սահմանափակման կամ մարդկանց ճնշման միջոցով ներգործության բազմաթիվ էլեմենտներ են պարունակում:
Իշխանությունն ակնհայտ քաղաքական նկատառումներով, տնային կալանքի որոշում կայացրեց նախկինում այլ շինծու գործով կալանավորված Արամ Գասպարյանի (Չիկոյի) նկատմամբ:
Ի դեպ, առաջին դեպքը չէ, երբ խորհրդարանի ամբիոնից իշխող ուժի ղեկավարը «նամյոկներ» է անում կոնկրետ գործով կամ անձի նկատմամբ վերաբերմունք արտահայտում, դրանից հետո դատաիրավական համակարգը ակտիվանում է և սկսում է շարժվել ըստ այդ ցուցումների:
Երեկվա տեղի ունեցածը դրա դրսևորումներից մեկն էր»,-գրել է նա։