Թրամփը գիտակցում է ՌԴ-ի հետ հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտությունը. Քելլոգ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտակցում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վերականգնելու անհրաժեշտությունը և արդյունավետ չի համարում նրան​​մեկուսացնելու փորձերը։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։

Նա ընդգծել է, որ Թրամփը դիտարկում է ուկրաինական ճգնաժամը «ինչպես մարդկային, այնպես էլ ամերիկյան ռազմավարության տեսանկյունից»։

«Այս հակամարտությունում Թրամփի ավելի լայն ռազմավարությունը հիմնված է այն գիտակցման վրա, որ Միացյալ Նահանգները պետք է վերականգնի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ», — ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից կազմակերպված առցանց սեմինարում:

Ըստ Քելլոգի, «Ռուսաստանի շարունակվող մեկուսացումը և նրա հետ փոխգործակցության բացակայությունն այլևս արդյունավետ կամ կայուն ռազմավարություն չէ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *