Անահիտ Մանասյանն անկախ Հայաստանի պատմության վատագույն ՄԻՊ-ն է. Մանե Թանդիլյան

Խոսելու բան չունեմ ես Անահիտ Մանասյանի հետ, ով անկախ Հայաստանի պատմության վատագույն ՄԻՊ-ն է, նա պաշտպանում է ՔՊ-ի շահերն ամենուր: Նա չգիտի իր գործառույթները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող, «Ապրելու Երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու չի ընդունել նրան:

«Նա հաթաթա է տալիս ԱԺ պատգամավորին: Իր գործառույթը պատկերացնո՞ւմ է»,- նշեց նա:

«Որպես մարդ, անձնական ոչինչ չկա, բայց որպես ՄԻՊ, վատագույն ՄԻՊ-ն է»,- ասաց Թանդիլյանը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին այցելել է Երևանի Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող անձանց:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *