Փետրվարի 22-ին Շիրակի մարզի պարեկները տեղեկություն են ստացել, որ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում «ԲՄՎ»-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, մեքենան վարում է անկանոն և կատարում է այսպես կոչված «դրիֆթ»։ «Դրիֆթի» վերաբերյալ տեսանյութը տարածվել է նաև համացանցում։ Հայտնում են ՆԳՆ-ից:
Միաժամանակ, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդը կայանված վիճակում անդադար սեղմում էր գազի ոտնակը, ինչի հետևանքով խլացուցիչից կրակ էր դուրս գալիս՝ ուղեկցվելով բարձր ձայնով։
Շիրակի պարեկների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված վայրում մեքենաները հայտնաբերվել և տեղափոխվել են Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածք։
Վարորդները ներկայացվել են Համայնքային ոստիկանության Մուշի բաժին և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: