Իրանի միջուկային օբյեկտների վրա Ամերիկայի Միացյալ Նահանգների հնարավոր հարձակումը պատմության մեջ ամենամեծ սխալը կլինի ամերիկյան կողմի համար։ Այս մասին «Ալ Ջազիրա»-ին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Կատարական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա նշել է, որ Իսրայելի կամ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում Իրանի միջուկային օբյեկտների վրա տարածաշրջանը կտանի «համատարած պատերազմի»:
«Իրանի միջուկային օբյեկտների վրա ռազմական հարձակում ձեռնարկելը կլինի պատմության ամենամեծ սխալներից մեկը»,- զգուշացրել է Արաղչին։