Մայիսի 8-ից 10-ը Հայաստանում կանցկացվի Դատավորների եվրոպական միության ամենամյա ժողովը:
44 երկրների դրոշները պաշտոնապես փոխանցվել են Հայաստանի Դատավորների միությանը՝ որպես 2025 թվականի գարնանային հանդիպման հյուրընկալող երկիր, հայտնում են Դատավորների միությունից։
Այս խորհրդանշական փոխանցումը վկայում է Դատավորների Եվրոպական Միության (EAJ) անդամ երկրների միջև համագործակցության, դատական անկախության պաշտպանության և եվրոպական դատավորների համայնքի միասնականության մասին։
ՀՀ դատավորների միություն