MediaHub-ն անդրադարձել էր այն թեմային, որ առողջապահության նախարարությունը պետպատվերի գումարներ է պարտք բժշկական կենտրոններին և դեկտեմբերի 15-ից ի վեր դեռ գումար չեն փոխանցել։ Նախարարությունն ու անձամբ նախարարն էլ մեկնաբանել են, թե դեռ պետք է ուսումնասիրություն կատարեն, հաշվարկ կատարեն, որ հասկանան՝ ում ինչ են վճարելու։
Երեկ էլ MediaHub-ը տեղեկացավ, որ հիմա էլ խնդիր է առաջացել ապահովագարականների մասով։ Մասնավորապես, մեզ ասացին՝ նախարարությունն առողջության ապահովագրության համար պայմանագրեր չի կնքել ապահովագարական ընկերությունների հետ, ինչի պատճառով էլ բազմաթիվ քաղաքացիներ, որոնց պետությունը օերնքով տրամադրում է առողջության ապահավոգրության փաթեթներ, այս պահի դրությամբ հնարավորություն չունեն դրանցից օգտվելու։
Նախարարությունից այս թեմայով մեզ պարզաբանեցին հետևյալը․ «Սոցփաթեթի շահառուների սպասարկման պայմանագրի փաթեթ ենք ներկայացրել, առաջարկներ ենք արել, սպասում ենք պատասխանին»։
ԱՆ-ից մեզ նաև առաջարկեցին խոսել Պետական առողջապահական գործակալության պետի հետ, որը մանրամասներ կներկայացնի խնդրի հետ կապված։ Առաջիկայում MediaHub-ը կզրուցի ՊԱԳ-ի պետ հետ և կներկայացնի իրավիճակը, թե ինչու մինչ օրս չեն վճարել պետպատվերի գումարները ԲԿ-ներին և ինչու դեռ չեն կնքել պայմանագրեր ապահովագրականների հետ։
Վահե Մակարյան