«Այ այսպես՝ բերետավորներով, բռնությամբ «վազում» են դեպի Եվրոմիություն». Գեղամ Մանուկյան

«Այ այսպես՝ բերետավորներով, բռնությամբ, Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներին բռնի ուժով նիստերի դահլիճից դուրս հանելով սրանք «վազում» են դեպի Եվրոմիություն»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ավագանու արտահերթ նիստի ժամանակ ծագած վիճաբանությանն ու քաշքշուկին, ինչպես նաև կարմիրբերետավորների կողմից ավագանու ընդդիմադիր անդամին բերման ենթարկելու փորձերին։

«Ամեն տեղ ժողովրդին թալանելով, թալանի նոր միջոցներ հայտնագործելով, փորձում են փրկօղակներ գտնել ու դրա համար ընդդիմադիր ձայնը պետք է լռեցնեն

ամենուր։

Մարդու իրավունքների, քաղաքական և քաղաքացիական ազատությունների պաշտպան կազմակերպություններ, երկրներ, միջազգային կառույցներ… ո՞ւր եք»,–գրել է նա:

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *