Ավտոտնակի ցուցահանդեսից գնված նկարը, պարզվում է, Վինսենթ վան Գոգի նախկինում անհայտ դիմանկարն է

Մինեսոտայի ավտոտնակի վաճառքից գնված կտավը, պարզվել է, հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի նախկինում անհայտ դիմանկարն է, հայտնում է CNN-ը։

Այն նկարել է Վան Գոգը 1889 թվականին Ֆրանսիայի հարավում գտնվող հոգեբուժարանում լինելու ժամանակ, ասել են փորձագետները, որոնք ուսումնասիրել են կտավի հյուսվածքը, ներկի պիգմենտը և այլ բնութագրերը:

2016 թվականին հնաոճ իրերի կոլեկցիոների կողմից ձեռք բերված կտավի վրա ներքևի աջ անկյունում գրված է «Էլիմար»:

Փորձագետները չորս տարի տևած գործընթացից հետո են պարզել են, որ նկարը պատկանում է Վան Գոգին:

Յուղաներկով արված աշխատանքը պատկերում է է սպիտակ մորուքավոր ձկնորսի, որը ծխամորճ է ծխում ցանցը նորոգելիս:

Չնայած սպառիչ վերլուծություններին, Ամստերդամի Վան Գոգի թանգարանը պետք է հաստատի, որ սա մեծ նկարչի աշխատանքն է։ Թանգարանը նախկինում հրաժարվել էր նկարը վերագրել Վան Գոգին, երբ նախորդ սեփականատերը նրանց դիմել էր 2018 թվականի դեկտեմբերին:

Այնուամենայնիվ, LMI-ն, որը ձեռք է բերել նկարը 2019 թվականին, վստահ է, որ այն իսկական է:

«Վան Գոգի նախկինում անհայտ նկարի հայտնաբերումը չպետք է զարմանալի լինի»,- ասվում է զեկույցում։ «Հայտնի է, որ Վան Գոգը շատ գործեր է կորցրել, նվիրել ընկերներին և առանձնապես ուշադիր չի եղել այն աշխատանքների նկատմամբ, որոնք նա համարում էր ուսումնասիրություն, իսկ դրանք շատ էին»։

Մամլո հաղորդագրության մեջ LMI-ն ասում է, որ նկարը «էմոցիոնալ լիցքավորված, խորապես անձնական աշխատանք է, որը ստեղծվել է Վան Գոգի կյանքի վերջին և բուռն գլխի ընթացքում»:

Հոլանդացի վարպետն իր կյանքի ընթացքում ստեղծել է մոտ 900 նկար։ Ենթադրվում է, որ նա տառապում էր երկբևեռ և սահմանային անհատականության խանգարումներով, թեև դա երբեք չի ախտորոշվել:

Վան Գոգն ինքնասպան է եղել 1890 թվականին՝ 37 տարեկանում։

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *