![](https://korrespondent.am/wp-content/uploads/2025/01/default-388x220.webp)
Վրաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. Մակա Բոչորիշվիլի
Վրաստանը հավատարիմ է տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը։ Այս մասին հունվարի 30-ին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։ Նախարարի խոսքով՝ Վրաստանի անկեղծ ցանկությունն ու պատրաստակամությունն է անել հնարավոր ամեն ինչ այս նպատակին հասնելու համար, որպեսզի վստահ լինի, որ տարածաշրջանը խաղաղ է, կայուն եւ բարգավաճ: Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված հաշտության պայմանագիրը ընդունելի կլինի երկու կողմերի համար եւ թույլ կտա հասնել խաղաղության եւ կայունության։ Վրաստանն իր հերթին պատրաստ է այդ ուղղությամբ համագործակցել հարեւանների հետ։ Միաժամանակ, նախարարը հայտնել է, որ «երբ խոսում ենք տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների մասին, պետք է նշել այն մարտահրավերները, որոնք բխում են Ռուսաստանից, որն օկուպացրել է Վրաստանի շրջանները»։ Հայաստանն ու Վրաստանն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, ընդգծել է նախարարը։ Նա ողջունել է ԵՄ-ի եւ
[...]