«Թողեք ժղովրդին». Լարված իրավիճակ ու քաշքշոց՝ ոստիկանների և ցուցարարների միջև․ բերման ենթարկեցին Չախալյանին

Կառավարության դիմաց, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում փոքր ու միջին բիզնեսը ներկայացնող առեւտրականները, ինչ-որ պահի իրավիճակը լարվեց եւ քաշքշոց սկսվեց ոստիկանների ու ակցիայի վայրում գտնվող մի քանի քաղաքացիների միջեւ:

Ոստիկանները գետնին տապալեցին ակտիվիստ Վահագն Չախալյանին: Վերջինս ոտքի կանգնելուց հետո նույնպես սկսեց հրմշտել ոստիկաններին՝ բռնելով նրանցից մեկի օձիքից: Դրանից հետո ոստիկանները նրան բերման ենթարկեցին:

Այդ ընթացքում հնչում էին գոռգոռոցներ. «Թողեք ժողովրդին», «Ձենդ, արա»:

Այդտեց գտնվող կանանցից մեկը լրագրողներին ասաց հետեւյալը. «Ես չհասկացա՝ ոնց եղավ: Ըստ երեւույթինՎահագնը թիրախավորված էր: Մենք մեր սահմանադրական իրավունքն ենք իրականացնում գերիների եւ անհետ կորածների վերադարձի պահանջով: Ես չհասկացա՝ ինչպես եղավ, Վահագն էլ ինչու հայտնվեց թիրախում:

Այսօր ոստիկանությունից եկել, ասել են՝ Վրաստանից մարդ է գալու, էստեղ ազատեք: Մենք չենք ազատել, դրա համար վահագնին տարան: Ոստիկանությունը ուղղակի սադրեց: գետնը մտնեք ՔՊ-ականներ ու ձեր թելը թելողներ, մի օր պատասխան կտաք այս ամենի համար: Անպատիվ ոստիկանություն»:

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *