NEWS

Վրաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը. Մակա Բոչորիշվիլի

Վրաստանը հավատարիմ է տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը։ Այս մասին հունվարի 30-ին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։ Նախարարի խոսքով՝ Վրաստանի անկեղծ ցանկությունն ու պատրաստակամությունն է անել հնարավոր ամեն ինչ այս նպատակին հասնելու համար, որպեսզի վստահ լինի, որ տարածաշրջանը խաղաղ է, կայուն եւ բարգավաճ: Վրաստանի ԱԳՆ ղեկավարը հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված հաշտության պայմանագիրը ընդունելի կլինի երկու կողմերի համար եւ թույլ կտա հասնել խաղաղության եւ կայունության։ Վրաստանն իր հերթին պատրաստ է այդ ուղղությամբ համագործակցել հարեւանների հետ։ Միաժամանակ, նախարարը հայտնել է, որ «երբ խոսում ենք տարածաշրջանում անվտանգության մարտահրավերների մասին, պետք է նշել այն մարտահրավերները, որոնք բխում են Ռուսաստանից, որն օկուպացրել է Վրաստանի շրջանները»։ Հայաստանն ու Վրաստանն աջակցում են միմյանց ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, ընդգծել է նախարարը։ Նա ողջունել է ԵՄ-ի եւ [...]

Փակ հանդիպում ԱԺ-ում՝ անհետ կորածների ծնողների հետ. ԱԱԾ տնօրենը, ՔԿ նախագահն ու դատախազը ժամանեցին խորհրդարան

Ազգային ժողովում այսօր՝ հունվարի 30-ին, նխատեսված է փակ հանդիպում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ: Փակ հանդիպումը վարելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որին [...]

«Թողեք ժղովրդին». Լարված իրավիճակ ու քաշքշոց՝ ոստիկանների և ցուցարարների միջև․ բերման ենթարկեցին Չախալյանին

Կառավարության դիմաց, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում փոքր ու միջին բիզնեսը ներկայացնող առեւտրականները, ինչ-որ պահի իրավիճակը լարվեց եւ քաշքշոց սկսվեց ոստիկանների ու ակցիայի [...]

«Ես եղել եմ և կմնամ ՀՀ քաղաքացի, հանգի՛ստ եղեք». Գևորգ Կոստանյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 27-ին հրապարակվեց, որ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը դարձել է ՌԴ քաղաքացի: Սակայն Կոստանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, [...]

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարից 2 աշխատակից վնաuվածքներով տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության [...]

Լիահույս եմ՝ Հայկական բանակն իր մեջ վերականգնվելու կամք և ուժ կգտնի․ Քոչարյան

Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։ Լիահույս եմ՝ Հայկական բանակն իր մեջ վերականգնվելու կամք և ուժ կգտնի, և մենք կտեսնենք այն [...]

Թալանել են «Ուիգմոր» ԲԿ-ի վիրաբույժի բնակարանը, հափշտակել են ոսկյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի [...]

Փա՛ռք ու շնորհակալություն նրանց, ովքեր այսօր էլ ամուր կանգնած են սահմանին. Սասուն Միքայելյան

Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ Պարոնայք սպաներ եւ գեներալներ, Սիրելի՛ զինվորներ, երկրապահ կամավորականներ, ազատամարտիկներ, կամավորական եւ զինվորական կանայք, Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի [...]