Հայաստանին Եվրամիությունում կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը:
Նրա խոսքով՝ Հայաստանը աշխարհագրորեն կապ չունի ոչ Եվրոպայի, ոչ ՆԱՏՕ-ի հետ․
«Երևանին այնտեղ ոչ ոք չի սպասում, իսկ այդ բոլոր խոստումներն օգտագործվում են, որպեսզի գայթակղեն Հայաստանին այնտեղ, որտեղ նրան, ամենայն հավանականությամբ, մահ է սպասվում», — ընդգծել է ռուս խորհրդարանականը: