Մահացել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին

Երաժիշտը Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի (1997) կոչում ուներ, նա Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր էր (1998):

Մոսկվայում 72 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Գրադսկին։ Տեղեկություը հայտնում է ՌԻԱ Նովոստին, երաժշտի մահվան մասին տեղեկությունը հաստատել են «Ձայնը» հեռուստանախագծից:

523Երեկ` նոյեմբերի 27–ին, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գրադսկին ուղեղի կաթվածի կասկածանքով վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել։ Երաժշտի առողջությունը վատացել է սեպտեմբերին կորոնավիրուս տանելուց հետո։Գրադսկին ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 3-ին Չելյաբինսկի մարզի Կոպեյսկ քաղաքում: 1974 թվականին ավարտել է երաժշտամանկավարժական ինստիտուտը։

1970 թվկաններից Գրադսկին զբաղվել է սոլո կարիերայով, ավելի քան չորս տասնյակ ալբոմներ ունի թողարկած։ Նա երաժշտություն է գրել ավելի քան 40 գեղարվեստական ֆիլմերի, մի քանի տասնյակ վավերագրական ֆիլմերի ու մուլտֆիլմների համար։

Related Articles

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here

Stay Connected

3,912ЧитателиЧитать
0ПодписчикиПодписаться
- Advertisement -spot_img

Latest Articles