Դեկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում, աղբավայրի հարևանությամբ աղբատար ավտոմեքենայի հետևի զույգ անվադողերը անվահեծով պոկվել են ու բախվել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Toyota Camry»-ի վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են աղբատարի վարորդի և «Toyota Camry»-ի հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։