ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գտնվում է Փարիզում՝ վերականգնումից հետո Աստվածամոր տաճարի բացման կապակցությամբ, զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում՝ կից հրապարակելով նաև լուսանկար։
Փաշինյանը հանդիպել է նաև ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հետ։