Ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն են սկսում հայ ծանրորդները․ ՀՀ-ն այսօր ունի 1 ներկայացուցիչ

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն են սկսում հայ ծանրորդները: Դեկտեմբերի 7-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ:

Տղամարդկանց 61 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս կգա Գառնիկ Չոլակյանը:

22-ամյա գյումրեցի ծանրորդը Եվրոպայի Մ23 առաջնության կրկնակի չեմպիոն է, ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն, 2021 թ. Հայաստանի չեմպիոն է:

Մեծահասակների աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչը հանդես կգա B խմբում: Նախնական հայտը երկամարտում 280 կգ է:

Գառնիկ Չոլակյանի մասնակցությամբ պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:00-ին:

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականից Բահրեյնում մրցահարթակ դուրս կգան նաեւ Գոռ Սահակյանը (67 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ 96 կգ), Արա Աղանյանը (102կգ), Գարիկ Կարապետյանը եւ Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ)։

Կանանց պայքարում կլինեն Ալեքսանդրա Գրիգորյանը (55կգ) եւ Տաթեւ Հակոբյանը (87 կգ):

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *