Հայաստանը կրկին ճանաչվել է տարածաշրջանում ամենաերջանիկ երկիրը

Հայաստանը զբաղեցրել է 87-րդ տեղն աշխարհի ամենաերջանիկ երկրների վարկանիշում (World Happiness Report), որն ամեն տարի ներկայացնում է ՄԱԿ-ի կայուն զարգացման լուծումների բաժինը՝ Gallup հետազոտական ​​ընկերության հետ համատեղ։ Այս տարի մեր երկիրը World Happiness Report-ում տարածաշրջանի երկրների շարքում առաջատար է, սակայն, նախորդ տարվա համեմատ (82-րդ հորիզոնական), մի քանի կետով զիջել է դիրքերը: Նախորդ տարի ևս Հայաստանը տարածաշրջանի ամենաերջանիկ երկիրն էր:

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվում տարբեր չափանիշներ. այդ թվում՝ տնտեսական գործոնները (մեկ շնչին ընկնող ՀՆԱ), ազատության, անվտանգության և կոռուպցիայի մակարդակը, առողջապահության որակը, կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, եկամուտը:

Ըստ վարկանիշի ամենաերջանիկ երկիրն է Ֆինլանդիան, որն այս հորիզոնականից չի իջնում 2017 թվականից։ Նրան հաջորդում են Դանիան, Իսլանդիան, Շվեդիան և Նիդեռլանդները։ Ամենաերջանիկ երկրների տասնյակում են նաև Կոստա Ռիկան, Նորվեգիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը և Մեքսիկան։

Ընդհանուր առմամբ վարկանիշում կա 147 երկիր։ Վերջին տեղերը զբաղեցնում են Լիբանանը, Սիերա Լեոնեն և Աֆղանստանը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանային պետություններին, ապա Վրաստանը՝ 91-րդն է, Ադրբեջանը՝ 106-րդը, Իրանը՝ 99-րդը, Թուրքիան՝ 94-րդը, ՌԴ-ն՝ 66-րդը:

Զեկույցի հրապարակումը համընկնում է Երջանկության միջազգային օրվա հետ, որը նշվում է մարտի 20-ին։ Համաշխարհային երջանկության զեկույցը հրապարակվում է ամեն տարի՝ սկսած 2012 թվականից: 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *