Իրանի արտգործնախարարը և ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում խաղաղության ապահովման հարցը

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին և Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն Թեհրանում անցկացված հանդիպմանը կոչ են արել ընդլայնել երկկողմ հարաբերությունները և օգնել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Արաղչին, նշելով Իրանի և Ռուսաստանի միջև բոլոր ոլորտներում լավ և ընդլայնվող հարաբերությունները, ընդգծել է Իրանի ջանքերը՝ բացահայտելու երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման ներուժը։

Նա նաև բարձր է գնահատել Պեկինում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը և կարևոր է համարել միջազգային կարևոր հարցերի շուրջ եռակողմ խորհրդակցությունների շարունակականությունը՝ ընդհանուր շահերի ապահովման և միջազգային մակարդակում օրենքի գերակայության պաշտպանության համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *