Իմ այսօրվա հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Պուտինի հետ շատ արդյունավետ էր, մենք համաձայնեցինք անհապաղ զինադադարի մասին բոլոր էներգետիկ և ենթակառուցվածքային օբյեկտներում։ Այս մասին սոցցանցի իկր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ։ Մենք քննարկել ենք Խաղաղության պայմանագրի բազմաթիվ տարրեր, ներառյալ այն փաստը, որ հազարավոր զինվորներ են մահանում, և որ թե՛ նախագահ Պուտինը և թե՛ նախագահ Զելենսկին կցանկանային տեսնել դրա ավարտը։ Հիմա այս գործընթացը մտել է ամբողջ ուժի մեջ, և մենք, հուսով եմ, հանուն ողջ մարդկության, գործը բարեհաջող կավարտենք»,- գրել է նա։