Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան շնորհավորել է Հովհաննես Բաչկովին WBA Continental չեմպիոնական գոտին նվաճելու կապակցությամբ և համապատասխան հաղորդագրություն տարածել:
«Դուբայում կայացած Paddy’s day boxing show-ի ընթացքում հայ մարզիկը երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց վենեսուելացի Ջոս Ռիվաս Բաստարդոյին, որը մինչև այս անպարտելի էր պրոֆեսիոնալ ռինգում։
Վստահ ենք, որ Հովհաննես Բաչկովը դեռ ավելի մեծ ռինգեր ու տիտղոսներ է նվաճելու», — ասվում է հաղորդագրության մեջ:
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: