Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը խորհրդակցություններ է վարում իր միջուկային ծրագրի շուրջ, այդ թվում՝ Մոսկվայի և Պեկինի հետ։ Նա հավելել է, որ երկիրը մտադիր չէ բանակցություններ վարել ճնշման ներքո։
«Մենք ճնշումների և ահաբեկման ներքո չենք բանակցելու։ Մենք չենք էլ մտածի այդ մասին, ինչ էլ որ լինի բանակցությունների թեման։ Բանակցություններն ու թելադրանքով ահաբեկելը նույն բանը չեն»,- գրել է Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում։
Ինչպես հավելել է Իրանի ԱԳՆ-ն, Ռուսաստանի և Չինաստանի հետ խորհրդակցություններն ընթանում են իրավահավասարության և փոխադարձ հարգանքի պայմաններում։ Նա շփումների նպատակն է անվանել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վստահության և բաց լինելու ամրապնդումը պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Աբբաս Արաղչին նաև ասել է, որ Իրանի միջուկային ծրագիրը եղել է և միշտ լինելու է խաղաղ։
Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրավիրել է Իրանին բանակցությունների և միջուկային ծրագրի շուրջ գործարք կնքելու։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ավելի ուշ ասել էր, որ չի բանակցի նրանց հետ, ովքեր Իրանին այդ բանակցությունները պարտադրում են իրենց շահերից ելնելով։