Մոսկվան Մակրոնի միջnւկային հռետորաբանությունը համարում է սպառնшլիք Ռուսաստանի հասցեին. Լավրով

Մոսկվան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջուկային հռետորաբանությունը համարում է սպառնալիք Ռուսաստանի հասցեին։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը «նյարդային» է որակել Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները։ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն  ընդգծել է, որ Մակրոնի մեղադրանքները, թե Ռուսաստանը պատերազմ է նախապատրաստում Եվրոպայի դեմ, «անհեթեթություն» են։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 5-ին դիմել էր ժողովրդին՝ անդրադառնալով այնպիսի հարցերի, ինչպիսին են միջուկային զսպումը, պաշտպանական ծախսերը և առհասարակ՝ փոփոխվող աշխարհակարգը: 

«Միջուկային զսպումը կարևոր նշնակություն ունի, Ֆրանսիան պահպանել է միջուկային զսպումը 1964 թվականից ի վեր: Այս զսպումը պետք է տարածվի մեր բոլոր եվրոպացի դաշնակիցների վրա»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *