Բաքվում շինծու դատավարությանը Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Արցախյան ազատամարտին, նշելով, որ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ, կմասնակցեր

Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունն Արցախի ազատագրական պայքարին, նշելով, որ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ, ապա կմասնակցեր։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատավարության ժամանակ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը նշել էր, որ Հայաստանի ներգրավվածությունն 44-օրյա պատերազմում պայմանավորված էր Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքով, ինչն իրավական տեսանկյունից համարվում է լեգիտիմ։

Ընդհանուր առմամբ, Բաքվի դատարանի առաջ կանգնած է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *