19-ամյա ամերիկուհին ավարտելուց հետո դատի է տվել դպրոցին՝ իրեն «անգրագետ թողնելու» համար

ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի 19-ամյա բնակչուհին դատական ​​հայց է ներկայացրել հանրային ​​ավագ դպրոցի դեմ՝ պնդելով, որ ուսուցիչների անտարբերության արդյունքում իրեն թույլ է տրվել դպրոցն ավարտել բարձր գնահատականներով, սակայն իրականում նա անգրագետ է մնացել: Այս մասին գրում է оdditycentral.com-ը:

Անցյալ հունիսին Ալեյշա Օրտիզը գերազանցությամբ է ավարտել Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքի հանրային ավագ դպրոցը և նույնիսկ արժանացել է քոլեջի կրթաթոշակի, բայց այժմ նա դատի է տվել նախկին դպրոցին՝ պնդելով, որ  հազիվ է կարողանում գրիչը ձեռքում պահել, իսկ կարդալու ունակությունները համեմատելի են առաջին դասարանցու ունակությունների հետ:

Պուերտո Ռիկոյում ծնված և 5 տարեկանում ԱՄՆ տեղափոխված Ալեյշան ուսման հետ կապված դժվարություններ է ունեցել փոքր տարիքից: Նա պնդում է, որ դպրոցը և իր համար նշանակված հատուկ ուսուցիչն իրեն քիչ են օգնել սովորելու ընթացքում: Նա պահանջել է լրացուցիչ թեստ անցկացնել, ինչից հետո պարզվել է, որ աղջիկը գրեթե անգրագետ է:

Ալեյշա Օրթիզը պատմել է, որ այնուամենայնիվ կարողացել է գերազանցությամբ ավարտել միջնակարգ դպրոցը, քանի որ կիրառել է սմարթֆոնների ժամանակակից հավելվածները՝ տեքստը խոսքի, իսկ խոսքը՝ տեքստի թարգմանելու համար: Նա այդ հավելվածներն օգտագործել է նույնիսկ քոլեջի դիմումը լրացնելու և պահանջվող շարադրությունը գրելու համար: Այնուամենայնիվ, քոլեջի ուսանող լինելը բոլորովին այլ իրավիճակ էր: Աղջիկը խոստովանել է, որ այժմ դժվարությունների բախվում և փետրվարի սկզբից դադարել է դասերի հաճախել :

Ալեյշան պնդում է, որ դատի է տվել իր նախկին դպրոցին, քանի որ ցանկանում է, որ դրա ղեկավարները պատասխանատվության ենթարկվեն իր ապրածի ծանր հույզերի համար: Նա պնդում է, որ դպրոցի աշխատակազմը «չգիտի՝ ինչ է անում և թքած ունի»:

Student Sues High School Insisting She Can't Read or Write Despite  Graduating With Honors: 'I Didn't Understand Anything' : r/ABoringDystopia

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *