Հռոմի պապը հիվանդանոցից կոչ է արել աղոթել Ուկրաինայի համար

Հռոմի պապը հիվանդանոցից կոչ է արել աղոթել «տանջված Ուկրաինայի համար»։

«Այստեղից պատերազմն ավելի անհեթեթ է թվում»,- ասել է նա։

Նա նաև հիշեցրել է Պաղեստինում և Իսրայելում, Լիբանանում և այլ թեժ կետերում շարունակվող պատերազմները։

Հիշեցնենք, որ պոնտիֆիկոսը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին՝ բրոնխիտով: Այժմ նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ: Պապի մոտ նկատվել են նաև երիկամային անբավարարության նշաններ: Վերջին տվյալներով՝ Հռոմի պապի վիճակը կայուն է, նա այլևս թոքերի օդափոխության սարքի կարիք չունի։ Միևնույն ժամանակ նա ստանում է բարձր հոսքով թթվածնային թերապիա:

Այնուհանդերձ, հաշվի առնելով կլինիկական պատկերի բարդությունը, բժիշկների կանխատեսումը «զգուշավոր» է մնում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *