Ուկրաինան և Մեծ Բրիտանիան 3 միլիարդ դոլարի վարկային համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և Մեծ Բրիտանիան Ուկրաինայի պաշտպանական կարիքների համար շուրջ 3 միլիարդ դոլարի վարկային համաձայնագիր են ստորագրել, հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։

«Այսօր Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերխի Մարչենկոն և Մեծ Բրիտանիայի ֆինանսների կանցլեր Ռեյչել Ռիվզը պայմանագիր են ստորագրել Ուկրաինային 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգ (մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար) տրամադրելու մասին»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Ստորագրման արարողությանը, որը տեղի է ունեցել առցանց, մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Հաղորդվում է, որ ֆինանսավորումը տրամադրվում է 30 տարով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *