Գունբան հայտարարել է Աբխազիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի մասին

Աբխազիայում ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախնական արդյունքներով հաղթել է 43-ամյա Բադրա Գունբան, ով պաշտոնավարել է որպես պետության ղեկավար 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հունվարը։ Այս մասին հաղորդում ՌԲԿ–ն։

«Նախնական արդյունքները բոլորդ գիտեք, այս արդյունքը պայմանավորված է այն վստահությամբ, որ մեր երկրի քաղաքացիները դրսևորել են մեր, մեր թիմի նկատմամբ, և որ ամենակարևորն է, դա մեր ժողովրդի քվեի արդյունքն է։ <…> Սա պետք է դառնա Աբխազիայի ժողովրդի հաղթանակը հանուն մեր երկրի ապագայի»,- ասել է Գունբան կողմնակիցների հետ հանդիպմանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *