Ուկրաինայում մեզ պետք են խաղաղապահներ, բայց բոլորի համար ընդունելի ձևով. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Ուկրաինայում խաղաղապահ ուժեր տեղակայելը։ Միևնույն ժամանակ, ըստ Թրամփի, այդ ուժերը պետք է տեղակայվեն այնպիսի ձևով, որն ընդունելի կլինի հակամարտության բոլոր կողմերի համար։

«Մեզ պետք են խաղաղապահներ… բոլորի համար ընդունելի ձևով», — ասել է Թրամփը: Նրա խոսքով, ապագայում Ուկրաինային օգնություն տրամադրելու պատասխանատվությունը պետք է կրի Եվրոպան, ոչ թե ԱՄՆ-ն։

«Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Եվրոպան է պատասխանատվություն կրելու դրա համար»,- ասել է նա։

Սպասվում է, որ փետրվարի 27-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Դոնալդ Թրամփին կներկայացնի Ուկրաինայում մինչև 30,000 եվրոպացի զինծառայողներ տեղակայելու ծրագիրը։ Այս պլանը մշակվել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից. Փարիզն ու Լոնդոնը ցանկանում են, որ ԱՄՆ-ն ապահովի կրակային աջակցությունը՝ այն է՝ կործանիչների և այլ սարքավորումների տեղակայումն Ուկրաինայի հարևան երկրներում, գրում է The Telegraph թերթը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *