ԱՄՆ նախագահ Թրամփը, խոսելով Զելենսկու մասին, հայտարարել է, որ նրա ներկայությունը ռուսների հետ բանակցություններին, այնքան էլ կարևոր չէ։ Թրամփի խոսքերն է մեջբերում Սպիտակ տանը CBS News-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը։
«Չեմ կարծում, որ նրա ներկայությունը հանդիպումներին այդքան կարևոր է»,-ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահն անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական պատերազմի պատճառներին և կանխմանը․
«Գիտե՞ք, ամեն անգամ, երբ ասում եմ՝ դա Ռուսաստանի մեղքը չէ, ինձ միշտ քննադատում են կեղծ լուրերի համար։ Բայց ես ձեզ ասում եմ՝ Բայդենը սխալ բաներ է ասել։ Զելենսկին սխալ բաներ է ասել: Նրանց վրա հարձակվել է մեկը, ով անհամեմատ մեծ էր և անհամեմատ՝ ուժեղ, դա վատ է և չի կարելի այդպես վարվել: Մինչդեռ Ռուսաստանին հեշտությամբ կարելի էր հետ պահել դրանից։ Զելենսկին ռուսների հետ հանդիպմանը չի հրավիրվել, քանի որ մինչ այժմ նա վատ է եղել բանակցություններում: Նախևառաջ, ձեր երկրում չպետք է պատերազմ լիներ, իսկ երբ պատերազմը սկսվեց, ապա այն պետք է անհապաղ լուծվեր և կարգավորվեր»,-ասել է Թրամփը։