Ընկնելու հետևանքով ստացած վնասվածքների բուժման ծախսերը կփոխհատուցվեն պետպատվերի շրջանակում․ Անահիտ Ավանեսյան

Ընկնելու հետևանքով վնասվածքների բուժման ծախսերը կփոխհատուցվեն պետպատվերի շրջանակում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը․

«Սիրելի´ հայրենակիցներ
Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից:
Զգույշ և զգոն եղեք»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *