Երևանի քաղաքապետի խոսնակն անդրադարձել է տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայությանը

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, անդրադառնալով հասարակական տրանսպորտում փետրվարի 1-ից հսկիչների ներկայության վերաբերյալ որոշակի թյուրըմբռնումներին, տեղեկացնում է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հաստիքացուցակում կա գծային հսկողության ծառայության բաժին, այն ներդրվել է 2024 թվականի ընթացքում, որը կատարում է հետևյալ գործառույթները՝

  • երթուղիների հաճախականության վերահսկում.
  • հասարակական տրանսպորտի արտաքին և ներքին մաքրության վերահսկում.
  • վարորդների պատշաճ հագուստով աշխատանքի ներկայության ապահովում.
  • ուղևորների հետ շփման ընթացքում բարեվարքության կանոնների պահպանման վերահսկում.
  • այլ վերահսկողական և աջակցող գործառույթներ։

2024 թվականի նոյեմբերի 1-ից՝ անկանխիկ վճարային համակարգի ներդրումից հետո, գծային հսկողության ծառայության գործառույթներին ավելացել է նաև վալիդատորների միջոցով վճարումների ընթացքում առաջացող խնդիրների մասին TelCell ընկերության մեր գործընկերներին տեղեկացնելը, ինչպես նաև քաղաքացիներին աջակցելը՝ վճարումը ճիշտ կատարելու գործընթացում։

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *