NEWS

Թեհրանի վրա ճնշում բանեցնելու Թրամփի փորձը կձախողվի. Իրանի արտգործնախարար

Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր փորձը կավարտվի անհաջողությամբ, ինչպես նրա նախորդ նախագահական ժամկետում։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։ «Առավելագույն ճնշումը վատ փորձ էր, եւ նորից փորձելը կհանգեցնի մեկ այլ ձախողման»,- ասել է նա SNN-ի եթերում՝ մեկնաբանելով Թրամփի կողմից Թեհրանի վրա [...]

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում․ ՆԳՆ

Ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիություն ունեցող, սակայն վրացական անձնագրով ու վարորդական վկայականով երթևեկող ջավախահայերը զանգվածաբար տուգանվում են։ [...]

Դատախազությունը չի հայտնում, թե ինչ է պայմանավորվել ամերիկյան կողմի հետ Խաչատրյանների տան վերաբերյալ. «Հետք»

ՀՀ գլխավոր դատախազությունը չի հստակեցնում, թե ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել ամերիկյան պատկան մարմինների հետ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատան [...]

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ. Գործը քննում է հակակոռուպցիոն կոմիտեն

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Այս մասին հայտնել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին [...]

Գիշերը հարձակում է եղել Մերձավանի վարչական ղեկավարի տան վրա. հնչել են կրակոցներ. կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Այս գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան ուղղությամբ: Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կրակոցներ են [...]

ԿԸՀ-ն հյուրընկալել է շվեդական Folke Bernadotte ակադեմիայի ներկայացուցիչներին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը փետրվարի 4-ին ընդունել է շվեդական Folke Bernadotte ակադեմիայի (FBA) մասնագետ Կարլ Ֆրեդրիկ Բիրկոֆին և կազմակերպության ներկայացուցիչ [...]

Սպիտակ տունը կոպիտ ձեւով է բնութագրել USAID որոշ ծրագրերը

Միացյալ Նահանգների նախագահի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը կոպիտ կերպով է նկարագրել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) որոշ ծրագրեր։ Երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում նա թվարկել է մի քանի ծրագրեր, որոնք խիստ առարկություններ են առաջացրել ԱՄՆ ներկա վարչակազմի կողմից՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ: Մամուլի խոսնակը, մասնավորապես, նշել է Սերբիայում ռասայական եւ բազմազանության, հավասարության եւ ներառականության ընդլայնման ծրագիրը, որն արժեցել է 1,5 մլն դոլար, Կոլումբիայում «տրանսգենդեր օպերայի» բեմադրությունը, որը ֆինանսավորվել է 47 հազար դոլարի չափով, եւ 32 հազար դոլարի հատկացումը Պերուում տրանսգենդեր կերպարներով կոմիքսների թողարկման համար: «Ես չգիտեմ, թե դուք ինչպես, բայց որպես հարկատու ես չեմ ուզում, որ իմ դոլարները վատնվեն նման հիմարությունների վրա: Եվ ես գիտեմ, որ ամերիկացի ժողովուրդը նույնպես չի ցանկանում դա: Եվ [ԱՄՆ] նախագահ Թրամփը հրահանգել է Իլոն Մասկին անել դա դաշնային կառավարությունում խարդախությունները, վատնումները եւ իշխանության չարաշահումներն արմատախիլ անելու համար»,- ասել է Լիվիթը: Նրա խոսքով՝ «վերջին մի քանի տարիների ընթացքում USAID-ում տեղի է ունեցել «վատ բան, [իշխանության չարաշահում]»: Կազմակերպությունն իր աշխատանքում ունեցել է «խելահեղ առաջնահերթություններ», համոզված է Լիվիթը։ Մամուլի խոսնակը հերքել է այն միտքը, որ Մասկը կարող է գիտելիքներ եւ փորձ չունենալ՝ USAID գործունեությունը համարժեք գնահատելու համար։ «Առաջին հերթին, Իլոն Մասկը գործարար է, որը հազվադեպ է հանդիպում մեկ [...]

«Ձեր բողոքը շեֆությանը ներկայացրե՛ք». 56 համարի ավտոբուսի վարորդը հրաժարվել է վարել

«56 համարի ավտոբուսի վարորդը իջել է ավտոբուսից, ուղևորներին ասել՝ «շեֆությունն» է գալիս, նրանց հետ խոսե՛ք, ձեր բողոքը նրանց ներկայացրե՛ք»։ Այս մասին տեսագրություն է հրապարակել ավտոբուսի [...]

2024 թվականին ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերով քննվող քրվարույթներից 5-ը ուղարկվել է դատարան

2024 թվականին ՀՀ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից 5-ը մեղադրական եզրակացությամբ [...]

Հայկ Մարությանն իր թիմակիցների հետ շարունակում է բոյկոտել տրանսպորտի թանկացումը

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր թիմակիցների հետ շարունակում է բոյկոտել տրանսպորտի թանկացումը։ Նա շրջում է քաղաքում, երթևեկում ավտոբուսներով և կոչ անում քաղաքացիներին [...]