Թեհրանի վրա ճնշում բանեցնելու Թրամփի փորձը կձախողվի. Իրանի արտգործնախարար

Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր փորձը կավարտվի անհաջողությամբ, ինչպես նրա նախորդ նախագահական ժամկետում։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

«Առավելագույն ճնշումը վատ փորձ էր, եւ նորից փորձելը կհանգեցնի մեկ այլ ձախողման»,- ասել է նա SNN-ի եթերում՝ մեկնաբանելով Թրամփի կողմից Թեհրանի վրա Վաշինգտոնի առավելագույն ճնշումը վերականգնելու մասին հրամանագրի ստորագրումը:

Опубликовано в

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *